31/10/2024 22:03
Անդրանիկ Քոչարյանը բարեմաղթանքներ է հղել, Գուրգեն Արսենյանը փոխանցել է
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ հետևյալ բովանդակությամբ․
«Հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բուլավինի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Բոնդարևը և Կոմիտեի անդամ Կրիմ Կազանոկովը։
Հանդիպման սկզբում դեսպան Արսենյանը զրուցակցին փոխանցեց Հայաստանի Հանրապետության ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները։
Փոխըմբռնման և կառուցողական աշխատանքի պատրաստակամության մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվեցին անվտանգային ոլորտում միջխորհրդարանական փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ ընդգծելով նշյալ ոլորտում միջխորհրդարանական երկխոսության շարունակականության պահպանման կարևորությունը»։