31/10/2024 12:10
Պաշտոններից ազատման դիմումներ են ներկայացրել Գյումրիում հայեցողական պաշտոններ զբաղեցնողները
«Բալասանյան դաշինք»-ի ավագանու 14 անդամի մանդատները վայր դնելուց անմիջապես հետո աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել Գյումրիի համայնքապետարանի հայեցողական պաշտոններ զբաղեցնողները։
Համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեԼ Է, որ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Լենա Ջիլավյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Մենուա Մկրտչյանը, համայնքի ղեկավարի օգնականներ Արամ Շաբոյանը, Ռոբերտ Եգորյանը, Ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետ Լյովա Սիմոնյանը, «Գյումրու բնակարանների սպասարկում» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը: Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը։