31/10/2024 13:53
Բանակում ինքնասպանությունները, ինքնասպանության հասցնելու դեպքերն ու սպանությունները մեր մարտահրավերներն են. Նախարար (Տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի ցանկանում, որ բանակում ցավալի դեպքերը վերածեն վիճակագրության։
Նախարարի խոսքով՝ Զինված ուժերում ոչ մարտական կորուստների թվում գրանցվում են նաև այն մարդիկ, ովքեր, գտնվելով զինվորական ծառայության մեջ, քաղաքացիական կյանքում կարող են տարբեր միջադեպերի հետևանքով մահանալ։
«Մեր մարտահրավերն այս շարքում, իրականում, ինքնասպանությունները, ինքնասպանության հասցնելու դեպքերը ու սպանություններն են, որի համար էական աշխատանք է տարվում»,- հավելեց Պաշտպանության նախարարը։
Սուրեն Պապիկյանն ընդգծեց՝ շատ կարևոր է պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ակտիվ ներդրումը Զինված ուժերում, ինչը կբարձրացնի կարգապահական ու վեահսկողական հնարավորությունները, որը և կպակասեցնի կամ կվերացնի ցավալի դեպքերը։