31/10/2024 22:18
Դաշնակահար Դենիս Մացուևը և ընկերները ելույթ կունենան Արամ Խաչատրյան համերգասրահում
Հանդիսատեսի պահանջով, ինչպես նաև մենահամերգի տոմսերի արագ սպառվելու հետևանքով՝ ևս մեկ տպավորիչ երեկո իր ունկնդիրների համար․ Դենիս Մացուևը և ընկերները ելույթ կունենան «Ջազը և դասականը» սիրված հեղինակային ծրագրով Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այս նախագիծն իր փառքի վերելքին է հասել այնպիսի բեմերում, ինչպիսիք են Փարիզի Շանզ Էլիզեն և Մոսկվայի Մեծ թատրոնը, Վիեննայի Մուզիքֆերայնը՝ արժանանալով բուռն արձագանքի և անջնջելի հետք թողնելով հանդիսատեսի սրտում։
Դենիս Մացուևը համաշխարհային ճանաչում վայելող դաշնակահար 1 և ջազի հանճար, Պ.Ի. Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթի հաղթող և Գրամաֆոն մրցանակի դափնեկիր, ում անգերազանցելի վիրտուոզությունն ու հուզիչ կատարումները գերել են հանդիսատեսին Նյու Յորքի Քարնեգի Հոլլում, Լոնդոնի Ռոյալ Ալբերտ Հոլլում, Վիեննայի Շտացալ համերգասրահում, Բեռլինի Ֆիլհարմոնիայում և աշխարհի այլ անվանի համերգասրահներում։
«Ջազը և դասականը» ծրագրի շրջանակներում կլինեն նաև՝
- Անդրեյ Իվանով /կոնտրաբաս/
- Ալեքսանդր Սինգեր /հարվածային գործիքներ/
- Եկատերինա Մոչալովա /դոմրա/
- Բորիսլավ Ստրուլև /թավջութակ/
- Սոֆյա Տյուրինա /սաքսոֆոն/։
Եկատերինա Մոչալովան կատարելու է իտալացի կոմպոզիտոր Անտոնիո Բացինիի ամենաբարդ ստեղծագործություններից մեկը՝ դոմրայի հնչյունավորմամբ՝ ջութակի փոխարեն։
Համերգի ընթացքում կներկայացվեն Ռախմանինովի, Չայկովսկու, Գերշվինի, Բախի, Պագանինիի, Շոստակովիչի լավագույն ստեղծագործությունները։
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել հետևյալ հարթակներից՝
HayaFestival
Tomsarkgh
Ticketon
Տեղեկությունների համար զանգահարել՝ +374 77 80568