31/10/2024 16:46
Ինչքան ուզում են Ադրբեջանում կեղծեն, իսկ Հայաստանում մոռացության տան փաստերը, ճշնարտությունը մեկն է՝ Արցախն ու Ուտիքը պատմական հայկական նահանգներ են, և վերջ․ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը պատմական փաստեր է հիշեցրել պատմությունը կեղծողներին և դրան չհակադարձողներին․
«Ինչքան ուզում են Ադրբեջանում կեղծեն, իսկ Հայաստանում մոռացության տան պատմական փաստերը, ճշնարտությունը մեկն է՝ Արցախն ու Ուտիքը պատմական հայկական նահանգներ են, և վերջ։
Հայաստանի ու Աղվանքի սահմանը Կուր գետն է։
Դա են վկայում Ստրաբոնը, Պլինիոս Ավագը,Պլուտարքոսը եւ Կլավդիոս Պտղոմեոսը։
Դա անհերքելի փաստ է։ Հետևաբար, Արցախում և Ուտիքում զուտ հայկական հոգևոր հուշարձանների վերագրումը «աղվանականի»՝ կատարյալ տգիտության ու պատմության միտումնավոր խեղաթյուրման արդյունք է՝ անկախ նրանից, թե այդ հիմար ու հակահայկական «թեզն» ինչ ազգության ու ինչ կառույցի ներկայացուցիչ է արտաբերում։
Ե՛վ Դադիվանքը , և՛ Ամարասը, և՛ Ծիծեռնավանքը, և՛ Գանձասարը, և՛Շուշիի Սուրբ Ամենափրկիչը հայ ժողովրդը հոգեւոր կենտրոններն են:
Իսկ վերջում մեջբերում հռոմեական սկզբնաղբյուրից․ «Այժմ կթվարկվեն Արմենիային սահմանակից մարզերի բնակիչները. ամբողջ հարթավայրը՝ սկսած Կուր գետից, բնակեցնում են ալբանների ցեղերը, իսկ ապա՝ իբերները, որոնք առաջիններից բաժանված են Օլազանոս [Ալազան] գետոց, որը հոսում է Կովկասյան լեռներից դեպի Կուրը … »․ («Բնական Պատմություն», գիրք VI, 28-29, ռուսերեն լեզվով).
• «ալբանացիների ցեղը, որը բնակվում է կովկասյան լեռներով, հասնում է, ինչպես ասվել է, մինչև Կուր գետը» («Բնական Պատմություն», գիրք VI, 39, ռուսերեն լեզվով).
• «Եվ այսպես, Մեծ Հայքը սահման ունի մինչև Ադիաբենեն, բաժանված լինելով նրանից լայն լեռնաշղթայով, … իսկ ձախ կողմում ձգվում է մինչև Կուր գետը» («Բնական Պատմություն», գիրք VI, 9, ռուսերեն լեզվով).
• «առաջնակողմի մնացած (մասում), որը ձգվում է մինչև Կասպից ծով, գտնվում է Ատրպատականը,որը բաժանված է Արմենիայից Արաքս գետով՝ Ուտիքի կողմից» («Բնական Պատմություն», գիրք VI, 42, գիրք։
Պլինիոս Ավագ,22 -79թթ, Հին հռոմեական հեղինակ»։