31/10/2024 12:45
Մեզ համար ևս անակնկալ է եղել Գյումրիում գործընթացը, բայց պատրաստ ենք ընտրությունների. Պապոյան (Տեսանյութ)
«Ո՛չ, բացարձակապես». ի պատասխան այն հարցին, թե Գյումրիում քաղաքական վենդետա կա՞ր՝ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Մեզ համար ևս անակնկալ է եղել գործընթացը, բայց մենք դրա համար ենք կուսակցաշինությանը մեծ ուշադրություն դարձնում։ Մենք տարածքային կառույց ունենք, թիմ ունենք, և պատրաստ ենք ընտրությունների»,-ասաց նա։
Ընդգծեց՝ Գյումրին հանրապետության երկրորդ քաղաքն է. «Պրոցեսները որ ուղղությամբ էլ գնան՝ մենք պատրաստ ենք»։