Այսօր, 14:30
Բացարձակ որևէ խնդիր ՀՀԿ-ի հետ չունենք, ունենք մեկ թիրախ՝ այս իշխանությանը հեռացնելը. Սաղաթելյան (Տեսանյութ)
Նշված հարցերում ՀՀԿ-ի հետ բացարձակ որևէ խնդիր չունենք, ունենք մեկ թիրախ, մեկ օրակարգ՝ այս իշխանությանը հեռացնելը. ԱԺ-ում ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև կան խմորումներ՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հետ կապված առաջնորդի ընտրության հարցով, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Թե ապագայում ի՞նչ քայլեր ու գործողություններ կլինեն՝ Սաղաթելյանը նշեց, որ այս մասին, երբ նախաձեռնություններ կլինեն՝ կհայտարեն։
«Այն տպավորությունը, որ որոշներն ուզում են ստեղծել, թե խորհրդարանական ընդդիմությունը հաշտ է այս իրավիճակի հետ, այլևս հնարավոր չէ մի բան անել և գնում ենք հերթական ընտրությունների՝ այդպես չենք մտածում և չենք կարծում, որ այս իշխանությունը պետք է հասնի 2026թ.-ի»,-ասաց նա։