31/10/2024 14:00
ԱԺ ընդդիմությունը նախաձեռնել է հրատապ նիստ՝ պահանջելու ԱԺ-ից հանդես գալ հայ ռազմագերիների և պատանդառված անձանց ազատ արձակման կոչով
Հաջորդ քառօրյայում, հավանաբար նոյեմբերի 12-ին, ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ հրատապ նիստ. լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա նշեց, որ հարցը վերաբերում է նրան, որ ԱԺ-ն հանդես գա Բավքում գտնվող ռազմագերիների և պատանդառված անձանց ազատ արձակման կոչով։
Դրանից զատ՝ տեղեկացրեց, որ վաղը՝ ժամը 14.00-ին, ՀՅԴ ԳՄ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանատների, նաև ԱԳՆ-ի դիմաց՝ կրկին կոչ անելով միջազգային կազմակերպություներին և COP29-ին մասնակցող պատվիրակներին՝ հանդես գալ նույն կոչով և ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա։
«Աշխարհում այս հարցով կա օրակարգ, տարբեր խորհրդարանականներ, կառավարություններ, միջազգային իրավունքի կազմակերպություններ նման կոչով հանես են եկել։ ՀՀ-ում չլնի նման կոչ, տարօրինակ կլինի։ Ուզում ենք ցույց տալ, որ հանրությունը պահանջում է»,-ասաց նա։