31/10/2024 14:41
Արարատ Միրզոյանից ես ուզում եմ լսել նույն արտահայտությունը, ինչ՝ Նիկոլ Փաշինյանից՝ «Չստացվեց, հեռանում եմ». Պատգամավոր
Արարատ Միրզոյանից ես ուզում եմ լսել նույն արտահայտությունը, ինչ՝ Նիկոլ Փաշինյանից՝ «Չստացվեց, հեռանում եմ», լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Ներողություն էլ որ խնդրի, մեկ է իրեն ներող չի լինելու, դա չի հարցը: Բայց շատ անհրաժեշտ է, թե սա ինչ մեսիջ է փոխանցում Թուրքիային: 6 տարի Ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվել, բայց գոնե չէին ասել, որ առաջնահերթություն չէ: Ուզում եմ հիշեք, թե մինչև 2018 թվականն այդ մասով ինչեր է արվել, եթե ինչ-որ մեկը հանդգնի ասել, որ ժառանգություն չեն ստացել, բան… ԵԺԿ-ն այդ մասով բանաձև ընդունեց, որը բավականին հեշտացրեց հայ դիվանագետների աշխատանքը Եվրոպայում»,-ասաց նա:
Մամիջանյանն ընդգծեց, որ ՀՀ ազգային օրակարգային բոլոր հարցերով այս պահի կառավարիչները թաթերը վեր բարձրացած Թուրքիային ու Ադրբեջանին ասում են. «Ամեն ինչ կանենք, մենակ թողեք «խաղաղություն» բառը ՔՊ-ն բարձրացնի ու հաջորդ ընտրություններին խաբի ժողովրդին: Այս ամենն արվում է դրա համար: Շատ եմ ուզում, որ մեր քաղաքացիները հասկանան՝ սուվերեն տարածքների հարցը, գերիների վերադարձի հարցը, ազգային ցանկացած հարց ստորադասվում է ՔՊ-ի վերընտրվելուն, իշխանությունը նորից վերարտադրելուն»: