31/10/2024 12:52
Հարցման արդյունքներով ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ անկախության ճշգրիտ օրը չգիտի. Փաշինյան (Տեսանյութ)
«Մենք մեր անկախության առաջին իսկ օրերից մի տերմին անընդհատ օգտագործել ենք՝ մանավանդ քաղաքական մակարդակում։ Դա «պետական մտածողությունն» է։ Դրա մասին աընդհատ խոսում, գրում ենք, բայց, օրինակ, պետական մտածողությունն այն է, որ քաղաքացին գիտի, թե պետությունն ինչպես է աշխատում», - կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությանը դա հասկանալի չէ:
«Ես համոզված եմ, որ ՀՀ քաղաքացիների 90 տոկոսը չգիտի, թե դպրոցը, ճանապարհն ինչպես են կառուցվում։ Քաղաքացիների զգալի մասը չգիտի, թե ինչ է պետական բյուջեն, ինչպես է այն ձևավորվում ու դա քաղաքացու մեղքն ու պարտականությունը չէ:
Մենք ուզում ենք, որ քաղաքացիները սիրեն մեր պետությունը, բայց սիրելու համար պետք է ճանաչեն այն:
Հարցման արդյունքներով՝ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ անկախության ճշգրիտ օրը չգիտի։ Այդ հարցումն իմ սեղանին դրված է, շատ հաճախ այն բացում եմ, թերթում եմ: Մեկն օրն է ճիշտ ասել, ամիսը՝ սխալ, մյուսը՝ հակառակը, և այլն: Մենք մեր իրազեկման աշխատանքների մեջ այս խնդիրը պետք է դնենք, որ քաղաքացիներն իրենց պետությունը ճանաչեն»,-ասաց նա: