31/10/2024 14:33
Մեր բանակի նկատմամբ ամեն անզգույշ արտահայտություն հեղինակազրկման փորձ է. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գնահատմամբ՝ բացի «Զինուժ» ծրագրից՝ Զինված ուժերի հեղինակության բարձրացման կոնկրետ հասարակական գործողություն չկա։
«Առավոտից գիշեր չստիկով ճանճ սատկացնելու կամ ձվածեղի փառատոն են անում, բայց Հայոց բանակի ստեղծման օրը սահմանափակվում են նախագահականում պարգևատրման արարողություններով»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ մեր բանակի նկատմամբ ամեն անզգույշ արտահայտություն հեղինակազրկման փորձ է։
«Վերջինը` ամենաաղաղակողը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանինն էր, որը սահմանազատումը փորձեց արդարացնել, թե մեր բանակը թույլ է, մենք չենք կարող հակառակորդի դեմ կանգնել։ Սրանից հետո Զինված ուժերի նոր համալրման ծրագիր հնարավո՞ր է, թե՞ ոչ», - հետաքրքրվեց Մանուկյանը։