31/10/2024 10:50
Արտաքին քաղաքական որոշ հարցերում Ռուսաստանի հետ կան տարակարծություններ. ՀՀ ԱԳ նախարար (Տեսանյութ)
Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները շատ թափանցիկ են, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Գիտեք, մենք ամուր տնտեսական կապերով ենք կապված»,- նշեց նա։
Միրզոյանի խոսքով, սակայն, արտաքին քաղաքական որոշ հարցերում կան տարակարծություններ։
«Միշտ չէ, որ մենք կիսում ենք միմյանց դիտարկումները, դա վերաբերում է մեկ-երկու հարթակի, որտեղ մենք միասին անդամակցում ենք, օրինակ՝ ՀԱՊԿ-ը։ Մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պատշաճ չի արձագանքել ՀՀ սահմանների ու ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիային և այլն, բայց կան մի շարք ուղղություններ, որտեղ մենք շարունակում ենք համագործակցությունը, օրինակ՝ ԵԱՏՄ շրջանակներում»,- ընդգծեց ԱԳ նախարարը։