Այսօր, 14:59
Հանրահավաքների պատճառով մեծ քանակությամբ զբոսաշրջային հոսքեր Հայաստան չեն եկել. Գևորգ Պապոյան (Տեսանյութ)
Հանրահավաքների պատճառով մեծ քանակությամբ զբոսաշրջային հոսքեր Հայաստան չեն եկել, այս մասին ԱԺ-ում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքի նվազմանը։
«Օրինակ՝ ռուսական որոշ հեռուստաալիքներով նշվում էր, որ 200 հազար մարդ Երևանի փողոցներում հանրահավաքի է մասնակցում, սա մարդկանց կարող է և վախեցրել է»,- ասաց նա։
Ըստ Պապոյանի՝ դա բացասական ազդեցություն է ունեցել տուրիստական հոսքերի վրա։