31/10/2024 15:16
Ենթադրում եմ, որ «Բալասանյան» դաշինքի մեր գործընկերները որոշել են դուրս գալ քաղաքականությունից. Սարուխանյան (Տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիրը» չի ստիպել, Գյումրիում «Բալասանյան» դաշինքը մանդատները վայր է դրել, քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, դա ՔՊ-ի որոշելու հարցը չէր, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը:
Անդրադառնալով ձերբակալություններով, քրեական գործերով մարդկանց սպառնալուն, որ մանդատները վայր դնեն՝ Սարուխանյանն ասաց, որ այդ քրեական գործերը վաղուց են հարուցված եղել: Նրա խոսքով՝ իրավական պրոցես է եղել:
«Իրավական մասով կարող եք իրավապահ մարմիններին դիմել, իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա ես չեմ հայտարարել, որ ես եմ ուզում դառնալ Գյումրու քաղաքապետ: ՔՊ-ն ունի դիրքորոշում, այն համայնքներում, որտեղ կուսակցությունն ունի տարածքային կազմակերպություններ, դրանց ղեկավարները դիտարկվում են որպես տվյալ համայնքում ընտրություններում ցուցակն առաջնորդող թեկնածուներ: Գյումրիում ես եմ »,-ասաց նա:
Նաև ենթադրում է, որ «Բալասանյան» դաշինքի գործընկերները որոշել են դուրս գալ քաղաքականությունից: