Այսօր, 11:55
200 քկմ-ից ավելի օկուպացված տարածքի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում. Արարատ Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է՝ անում է ամեն ինչ, որ հայ ժողովուրդն ապրի խաղաղ ու ինքնիշխան Հայաստանում՝ 29 հազար 743 քկմ ինքնիշխան տարածքով։
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև վատ պատմություն կա, մենք ունենք 200 քկմ-ից ավելի օկուպացված տարածք, որի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Միրզոյանի խոսքով՝ կային ադրբեջանական տարածքներ, որոնք գտնվում էին Հայաստանի վերահսկողության ներքո և կային հայկական տարածքներ, որոնք գտնվում էին ադրբեջանական վերահսկողության ներքո։
«Այնպես որ՝ մենք չենք կարող ասել, որ մեր մեջ ամեն ինչ փայլուն է եղել ու այժմ կարող ենք հուշագիր ստորագրել կրթության ոլորտում փոխհամագործակցության մասին և այլն, մենք խնդիր ունենք ու լուծում ենք այդ խնդիրը»,- ասաց նա։
ԱԳ նախարարը նշեց, թե վստահ կարող են ասել՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերություններ չեն եղել, հիմա փորձում են դա հաստատել։