01/11/2024 21:06
Պուտինը պատրաստ է շփվել եվրոպական երկրների ղեկավարների հետ․ Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է շփվել այլ երկրների, այդ թվում՝ եվրոպական երկրների ղեկավարների հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովն այսպես է արձագանքել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հայտարարությանը, որում նա պատրաստակամություն էր հայտնել զրուցել Վլադիմր Պուտինի հետ։
«Պուտինը պատրաստակամ է շփվել, դա բազմիցս հաստատել է հենց ինքը՝ ՌԴ նախագահը՝ այդ թվում՝ Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ»,- հայտարարել է Պեսկովը։