01/11/2024 16:27
Ռուսաստանից ակնկալում ենք անմիջական ներգրավվածություն և ազդեցության գործադրում, որ ազատ արձակվեն բոլոր հայ գերիները. Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)
«Մենք Ռուսաստանից ակնկալում ենք անմիջական ներգրավվածություն և ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն բոլոր հայ գերիները, ովքեր պատանդառվել են և հարկադիր պահվում, խոշտանգվում են Բաքվի բանտերում»,- ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։
«ՌԴ դեսպանատան առաջ ենք ոչ միայն այն պատճառով, որ հայ և ռուս ժողովուրդները դարավոր եղբայրական ժողովուրդներ են, կողքի կողքի պայքարել են և ունեն ընդհանուր անցյալ, ոչ միայն այն պատճառով, որ ՌԴ-ն հանդիսանում է ՀՀ ռազմավարական գործընկեր, ոչ միայն այն պատճառով, որ ՌԴ-ն անմիջական ներգրավվածություն է ունեցել այս տարիներին արցախյան կոնֆլիկտի կարգավորման հարցում, նաև այն պատճառով, որ ՌԴ-ն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներից մեկը և ստանձնել էր միջազգային պարտավորություն, որի շրջանակներում մեզ հետ պետք է զսպեր Ադրբեջանի ագրեսիվ ցեղասպան քաղաքականությունը»,-ասաց նա։