01/11/2024 16:42
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը Մոսկվայում հանդիպել է Հայաստանում Պորտուգալիայի դեսպան Ֆիշերի հետ ու ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ հետևյալ բովանդակությամբ․
«Հոկտեմբերի 31-ին Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպեց Հայաստանում Պորտուգալիայի դեսպան (նստավայրը՝ ք.Մոսկվա) Մադալենա Ֆիշերի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-պորտուգալական հարաբերությունների երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
Դեսպան Արսենյանը զրուցակցին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, վերջինիս ակնկալվող դերը տարածաշրջանում կոմունիկացիոն ուղիների զարգացման և դիվերսիֆիկացման հարցում, ընդգծեց նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող հետևողական քայլերը՝ ուղղված Հայաստան-Ադրբեջան երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը։
Բարեկամական մթնոլորտում ամփոփելով հանդիպումը՝ զրուցակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել երկու դիվանագիտական ներկայացուցչությունների միջև փոխշահավետ և սերտ աշխատանքը»։