01/11/2024 16:02
ՀՀ ԱԳՆ-ն մատը մատին չի տալիս, որպեսզի օր առաջ հայ ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ)
ՀՀ ԱԳՆ-ն մատը մատին չի տալիս, որպեսզի օր առաջ հայ ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ, հակառակը՝ հայտարարություններ են անում, որն էլ ավելի է վատթարացնում այնտեղ գերիների վիճակը. ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանը։
«Հայաստանը համաձայնություն տալով, որ COP29-ն անցկացվի Բաքվում, պետք է պահանջի՝ բոլոր ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ։ Առավել ևս եթե ՀՀ կառավարությունը որոշում կայացնի Բաքու գնալ, միակ արդարացնող քայլը կլինի այն, եթե բոլոր գերիներն ազատ արձակվեն»,-ասաց նա։