01/11/2024 13:22
Ժանրը եղել է ինքնաքննադատություն և որևէ ազդակ չունեմ, որ հրաժարականների գործընթացներ կարող են լինեն. Հրաչյա Հակոբյանը ՔՊ նիստում «միմյանց անողոք քննադատելու» մասին
Ժանրը եղել է ինքնաքննադատություն և մենք խոսել ենք ներթիմային հարցերի մասին. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ ի պատասխան հարցին, թե երեկ ՔՊ նիստին ինչ են քննարկել․ Փաշինյանը տեղեկացրել է, որ անողոք քննադատել են միմյանց։
«Մտնել մանրամասների մեջ՝ էթիկապես ճիշտ չեմ համարում, չեմ կարող ասել, չեմ ուզում ասել, որովհետև մեր թիմային հարցերն են, որոնք պարբերաբար մենք քննարկում ենք»,-ասաց նա՝ պնդելով, որ խնդիրներ միշտ եղել են և կուսակցության ներում միշտ էլ քննարկել են տարբեր խնդիրներ։
Հարցին, թե Անդրանիկ Քոչարյանից դժգոհություն կա՞, Հակոբյանը պատասխանեց, որ մամուլից է իմացել, թե դժգոհ է և նախաձեռնել է գործընթաց։
Իսկ թե որևէ որոշում կայացրե՞լ են՝ ասաց՝ ոչ և որևէ ազդակ չունի, որ հրաժարականների գործընթացներ կարող են լինեն։
«Ինձանից սկսած՝ շատերի հետ կապված դժգոհություն կա»,-ասաց նա և կրկին նշեց, որ փակագծեր չի բացելու։