Այսօր, 10:07
Ճամբարակի ավագ դպրոցի թիմը՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղերի հանրապետական փուլի մրցանակակիր
ՀՀ Գեղարքունիքի մարզային փուլում հաղթած Ճամբարակի ավագ դպրոցի թիմը՝ զինղեկ Նիկալ Ճաղարյանի գլխավորությամբ, մարզը ներկայացրեց հոկտեմբերի 23-26-ը կայացած ռազմամարզական խաղերի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներում։
Մրցապայքարը տեղի ունեցավ ռազմամարզական խաղերի ծրագրով նախատեսված նռնակի նետում հեռավորության վրա, 8 կիլոգրամանոց ուսապարկով փոխանցավազք, ձգումներ պտտաձողից, վազք 1000 մետր, հրաձգություն օդամղիչ հրացանով և ինքնաձիգի ոչ լրիվ քանդում-հավաքում վարժաձևերից։
Ծավալված հետաքրքիր և համառ պայքարի արդյունքում Ճամբարակի ավագ դպրոցի թիմը գրավեց երրորդ տեղը։
Հաղթող թիմերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանձնվեցին համապատասխան կարգի հավաստագրեր, մեդալներ և գավաթ։