01/11/2024 13:35
Թուրքիայում անակնկալի են եկել Ցեղասպանության մասին Արարատ Միրզոյանի հայտարարությունից
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը մեծ արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում, գրում է News.am-ը։
Թուրքական լրատվամիջոցները մեծ ոգեւորությամբ հայտնում են, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը թիվ մեկ առաջնահերթություն չի համարում։ Թուրքական լրատվամիջոցների մի մասն այս լուրը ներկայացրել են. «անսպասելի», «զարմանալի», «կարծրատիպերը քանդող» եւ նմանատիպ այլ հոմանիշներով։
Նշենք, որ Հայաստանի խորհրդարանում հարցերին պատասխանելու ժամանակ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։