01/11/2024 22:08
«Նոա»-ն Աբովյանում հաղթեց «Ուրարտու»-ին
ՀՊԼ 14-րդ տուրում «Նոան» այսօր Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունել է Երևանի «Ուրարտուին» և 2:1 հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման հաշիվը խաղի 23-րդ րոպեին բացել է մարոկկացի կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը:
Մինչև ընդմիջումը հյուրերը հավասարեցրել են հաշիվը Իվան Իգնատևի ջանքերով:
74-րդ րոպեին տանտերերի կազմում հաղթական գոլը խփել է պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիոն, որն ավելի վաղ փոխարինման էր մտել՝ 2:1:
Այս հաղթանակի շնորհիվ «Նոան», որը 10 խաղ է անցկացրել, 22 միավոր ունի իր ակտիվում և ՀՊԼ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ տեղը: «Ուրարտուն» 13 հանդիպումից հետո 29 միավորով գտնվում է առաջին տեղում: