01/11/2024 14:15
Ինքս ինձ էլ շատ դեպքերում քննադատում եմ. Անահիտ Ավանեսյանը` ՔՊ-ում իրար անողոք քննադատելու մասին (Տեսանյութ)
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՔՊ-ի երեկվա նիստին չի մասնակցել, որտեղ իրար, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, անողոք քննադատել են:
Ավանեսյանը, սակայն, նշեց, թե կուսակցության շրջանակներում չափազանց կարևոր պրակտիկա է միմյանց բաց քննադատելը:
«Ինքս ինձ էլ շատ դեպքերում քննադատում եմ։ Դա, կարծում եմ, առողջ մթնոլորտ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ավանեսյանը։
Հարցին` եթե երեկվա նիստին ներկա լիներ, ի՞նչ կասեր իր աշխատանքի վերաբերյալ` նախարարն արձագանքեց. «Գիտեք, շատ հարցերում փորձում ես համապարփակ մոտենալ, փորձում ես ոչ թե հատվածային փոփոխություն բերել, այլ շատ ավելի բարդ կոմբինացիաներով աշխատել, որ արդյունքը լավ լինի, երբեմն բաներ կան, որ ուշանում են, ինչը, կարծում եմ, այդքան էլ լավ չէ»: