01/11/2024 10:19
Հմայակը «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտ դանակահարել է ՌԴ քաղաքացի Վասիլիին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ քաղաքացու են դանակահարել, իսկ քիչ անց «Հերացի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց բուժհաստատություն է տեղափոխվել մի քաղաքացի՝ «աղիքային էվենտերացիա ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ:
Պարզվել է, որ տուժածը ՌԴ քաղաքացի, 32-ամյա Վասիլի Չոկաևն է:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամը 21։25-ի սահմաններում, մշտական բնակության վայր չունեցող 52-ամյա Հմայակ Ե․-ն վիճաբանել է Վ. Չոկաևի հետ և իր մոտ առկա սուր առարկայով հարվածել է նրան՝ պատճառելով վնասվածք:
Ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հմայակ Ե․-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: