01/11/2024 15:58
COP17 համաժողովի անցկացումը ՀՀ-ում ամրապնդում է Երևանի՝ դիվանագիտական մայրաքաղաքի կարգավիճակը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Հայաստանին 2026 թվականին Կենսաբազմազանության կողմերի համաժողովը հյուրընկալելու կապակցությամբ։ Այս մասին Ֆրանսիայի դեսպանը գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհավորում ենք Հայաստանին, որն ընտրվել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին հաջորդ համաժողովը հյուրընկալող երկիր։
Ընտրություն, որն ամրապնդում է Երևանի՝ դիվանագիտական մայրաքաղաքի կարգավիճակը», - նշված է դեսպանի գրառման մեջ։