01/11/2024 19:20
Ռուսաստանը և Իրանը մտադիր են խորացնել համագործակցությունը պաշտպանական ոլորտում
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրում կամրագրվի կողմերի ցանկությունը՝ խորացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում, հայտարարել է ՌԴ ԱԳ նաախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրում կամրագրվի կողմերի ցանկությունը՝ առավել սերտ համագործակցել պաշտպանության ոլորտում՝ ի շահ տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության և անվտանգության»,- ասել է Ռուսաաստանի արտգործնախարարը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, կողմերն այն կկնքեն մոտ ժամանակներս։