01/11/2024 14:10
Հայաստանում կեսարյան հատումների ցուցանիշները բավարար չեն. Առողջապահության նախարար
Հայաստանում կեսարյան հատումների ցուցանիշները բավարար չեն, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ամեն բան պետք է արվի այս ցուցանիշների կրճատման ուղղությամբ»,- ասաց նա:
Նախարարի խոսքով` փոխհատուցման ծրագիրը միտված է դրան:
«Բարդացած ծնունդների, սովորական ծնունդների փոխհատուցման արժեքը հավասարեցվել Է, որոշ դեպքերում ավելի է, քան կեսարյան հատումների պարագայում»,- նշեց նա:
Ավանեսյանը հիշեցրեց, որ փոխհատուցում են նաև ցավազրկման համար անհրաժեշտ էպիդուրալ միջամտության համար, ինչը, ըստ նրա, որոշակի վարքագծային փոփոխության կբերի: