01/11/2024 10:15
Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանի մեքենան վնասել են օղու և կոնյակի շշերով
Ռիո դե Ժանեյրոյի Oլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը հայտնել է, որ դիմել է ոստիկանություն՝ վնասված մեքենայի պատճառով։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ինչ-որ մեկը բնակարանի պատուհանից օղու և կոնյակի շշեր է նետել մքենայիս վրա, ոչ թե իմ տան, այլ մեկ այլ բնակարանից»,- ասել է Եգորյանը։
Եգորյանը նշել է նաև, որ վնասը բավականին մեծ է, և մեղավորները դեռ չեն հայտնաբերվել։
Յանան ոսկե մեդալ է նվաճել 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերում անհատական և թիմային մրցաշարերում։ Նա ունի երկու ոսկե մեդալ աշխարհի առաջնությունում և վեց հաղթանակ Եվրոպայի առաջնությունում՝ թիմային մրցաշարում։