Այսօր, 18:35
Այս տարի Ռուսաստանից երկու անգամ ավելի շատ միգրանտ է արտաքսվել, քան 2023 թվականին
Դատարանների որոշումներով Ռուսաստանի Դաշնությունից 2024 թվականին արտաքսված անօրինական միգրանտների թիվը, 2023 թվականի համեմատ, կրկնապատիկ ավելին է, հայտնել է ՌԴ Դատական կարգադրիչների ծառայության ղեկավար Դմիտրի Արիստովը։
«2024 թվականի 9 ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից արտաքսվել են 60 հազարից ավելի օտարերկրյա քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք։ 2023 թվականի 9 ամիսների տվյալներով՝ նրանց թիվը կազմել է մոտ 30 հազար»,- ասել է նա։