01/11/2024 16:15
Կարևորվել է Սյունիքի դիմակայունության ամրապնդմանն ուղղված առողջապահական, կրթական և սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ փոխվարչապետը հատուկ անդրադարձ է կատարել Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի և Սյունիքի մարզի միջև ձևավորված բազմաոլորտ համագործակցությանը՝ ընդգծելով ապակենտրոնցված համագործակցության դերը Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների հետագա խորացման տեսանկյունից։ Այս համատեքստում կարևորվել է Սյունիքի դիմակայունության ամրապնդմանն ուղղված առողջապահական, կրթական և սոցիալ-տնտեսական համատեղ ծրագրերի իրականացումը:
Հատուկ անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Լիոն քաղաքում նախատեսվող «Օվերնյ-Ռոն-Ալպեր-Հայաստան-Սյունիք» միջոցառմանը՝ ուղղված Սյունիքի մարզի համայնքների հետ սոցիալ-տնտեսական և մշակութային համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև փոխգործակցության նոր եզրերի բացահայտմանը։