Հայ ժողովրդին «փրկելու» հայտ ներկայացնողները նախ պիտի հասկանան տեղի ունեցողի խորքային պատճառները. Ֆարմանյան

01/11/2024 15:31

Հայ ժողովրդին «փրկելու» հայտ ներկայացնողները նախ պիտի հասկանան տեղի ունեցողի խորքային պատճառները. Ֆարմանյան


Բոլորին արդեն քանի տարի հետաքրքրում է մի հարց՝ ի՞նչ եղավ մեր ժողովրդի հետ, ինչո՞ւ դարձավ այսքան անտարբեր և այլն: Չհավակնելով ասել, որ ներքևում բերված վերլուծությունը տալիս է հարցի ճիշտ ու առավել ևս համակողմանի ու գիտական բացատրությունը, կարծում եմ՝ այն ամեն դեպքում կօգնի հասկանալ տեղի ունեցողի ամենակարևոր նրբերանգը: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Տեսեք, մեզանից յուրաքանչյուրի՝ մարդու ինքնությունը կազմված է 3 առանցքային շերտերից:

1-ին շերտը դա ինքնանույնականացումն է, երբ մարդն իրեն ընկալում է որպես անհատ՝ Արամ, Իվան, Ջեք, Խոսե և այլն: Սա բնորոշ է ամեն մեկիս: Անվանենք սա ինքնության 1-ին՝ անհատական ինքնանույնականացման շերտ (ինդիվիդուալիզմ): Ինքնության այս շերտը առավել դոմինանտ է արևմտյան հասարակություններում: Դա է պատճառը, որ շատ հայեր, օրինակ, հայտնվելով արևմտյան հասարակություններում, ունենում են միանման զգացում, որ այդտեղ հասարակությունները էգոցենտրիկ են՝ ամեն մարդ ինքն իր դարդին է, ընկերություն ու բարեկամություն չկա, շփում չկա և այլն: Սրանք այս ֆենոմենի ժողովրդական մեկնաբանություններն են: Պարզ ասած, արևմտյան հասարակություններում առավել դոմինանտ է ինքնության հենց այդ՝ անհատական ինքնանույնականացման, ինդիվիդուալիզմի շերտը:

Անցնենք առաջ: Մեր ինքնության երկրորդ շերտը դա խմբային ինքնությունն է: Ո՞րն է դա: Մեզանից յուրաքանչյուրը բացի այն, որ իրեն ինքնանույնականացնում է ինքն իր հետ, այսինքն ինքն Արամն է, Իվանը կամ Ջեքը, նաև նույնականացնում է ինչ-ինչ խմբերի հետ: Կախված նրանից, թե ինչ միջավայրում է ձևավորվում անձը, այդ խմբային ինքնությունները կարող են լինել շատ տարբեր: Օրինակ, մեկն իրեն ինքնանույնականացնում է ծննդավայրի կամ թաղամասի հետ, որտեղ ապրում է՝ գյումեցի եմ, մասիվցի եմ և այլն: Իր ազգի հետ՝ Ասատրյան եմ, Խաչոենցից եմ: Կրոնական խմբի հետ՝ առաքելական եմ, սուննի եմ, բուդդիստ եմ և այլն: Ձեռնակության հետ, որտեղ աշխատում է՝ Սոնիի աշխատող եմ (ի միջի այլոց, շատ ճապոնացիներ մինև օրս, երբ ծանոթանում են այլոց հետ ներկայանում են ոչ միայն անուն ազգանունով, այլև ներկայացնում են նաև այն ընկերությունը, որտեղ աշխատում են): Անգամ ֆուտբոլային ակումբի հետ՝ Ռեալի երկրպագու եմ: Այս շարքն իսկապես անվերջ է, կապված նրա հետ, թե, որ ժողովրդի մասին ենք խոսում՝ պատմամշակութային ժառանգությամբ աշխարհագրությամբ ու այլ առանցքային գործոններով պայմանավորված:

Ինքնության 3-րդ շերտը դա էթնիկ/ազգային ինքնությունն է, երբ մարդը բացի ինդիվիդուալ ինքնանույնականացումից ու ինչ-ինչ խմբերի հետ իրեն ասոցացնելուց, իրեն համարում է նաև որևէ ժողովրդի, ազգի կամ պետության ներկայացուցիչ: Մեկն ասում է ես հայ եմ երկրորդը՝ իտալացի եմ, երրորդը՝ ամերիկացի չորրորդը՝ բուշմեն և այլն: Այսինքն, մեզանից ամեն մեկի գիտակցության մեջ առկա է նաև այդ երրորդ շերտը՝ ինքնանույնականացումը առավել մեծ էթնիկ խմբի, ազգի կամ պետության հետ:

Յուրաքնաչյուր մարդու ինքնությունն, ահա, եռաշերտ է: Տասնյակ հանգամանքներով պայմանավորված՝ ինքնության այդ շերտերն անհատի գիտակցության մեջ ունենում են տարբեր նշանակություն ու գտնվում են շատ տարբեր ու մշտապես փոփոխվող, տրանսֆորմացվող հարաբերակցության, կորելացիայի մեջ: Ժամանակակից շվեդի մտածողության ու վարքի գուցե առավել թելադրող ու կարևոր շերտը դա ինքնության ինդիվիդուալիստական շերտն է, չեչենական մի աուլում բնակվողների համար գուցե իրենց բնակավայրի՝ խմբային ինքնությունը, պաղեստինցիների դեպքում գուցե էթնիկ/ազգային շերտը:

Ահա, պատմամշակութային, աշխարհագրական և այլ իրողություններով թելադրված, ավանդաբար հայ ժողովրդի ինքնության մեջ շեշտված, ընդգծված առավել մեծ կաևորություն է ունեցել հենց խմբային ու էթնիկ/ազգային ինքնության շերտերը: Շատ եք հանդիպել, որ մեր ու ավագ սերնդի հայերը առավել մեծ կաևորություն են տալիս հարևանությանը, բակին, թաղին, համայնքին, ընտանիքին, բարեկամությանը, հայությանը և այլն: Կարճ ասած, հայերի ինքնության կառուցվածքում խմբային ու էթնիկ/ազգային բաղադրիչն ավանդաբար առավել մեծ կարևորություն է ունեցել: Դրա համար շատ հաճախ կոչվել ենք ավանդապահ, պահպանողական, պատրիարխալ և այլն:

Ահավասիկ, երկու առանցքային և այլ երկրորդական գործոններով պայմանավորված, այսօր հայերի ինքնության այդ երեք շերտերի կորելացիայի մեջ տեղի է ունենում հեղափոխական տրանսֆորմացիա: Ու սա ամենախոշոր ու հիմնարար բանն է, որ տեղի է ունենում այսօր՝ վրիպելով քաղաքական գործիչների, փորձագետների, լրագրողների ու շատերի աչքից: Որքան էլ զարմանալի թվա, այս մասին մեկ-մեկ ու իրեն ձեռնտու համատեքստում խոսում է միայն իշխանությունը. խմբային ու էթնիկ/ազգային ինքնության շերտերը մաշվում են՝ առաջ մղելով ինքնության անհատական շերտը: Հնչող բոլոր, անգամ աշխարհաքաղաքական հարցերի արմատը հենց այստեղ է գտնվում:

Որո՞նք են այդ երկու առանցքային գործոնները: Առաջինն արևմտյան աճող մշակութային ազդեցությանը զուգահեռ ընթացող տեղեկատվական ու տեխնոլոգիական հեղափոխությունն է, համացանցի, սոցիալական ցանցերի այսօրվա բումը, երբ մեզանից յուրաքնաչյուրը դարձել է, պատկերավոր ասած, մեկ օգտահաշիվ, և ամեն օր մի քանի ժամ անցկացնելով հեռախոսում, իր կամքից անկախ, խորացնում է իր ինքնության հենց անհատականության շերտը: Պատկերացնու՞մ եք, օրինակ, որ ֆեյսբուքյան կամ այլ օգտահաշիվները ձեզ ներկայացնեին ոչ թե սոսկ անհատական անուն ազգանունով այլ ամեն գործողություն անելիս ի ցույց դրվեր նաև ձեր ազգային պատկանելիությունը: Չէիք էլ նկատի, թե ինչպես ժամանակի ընթացքում այդ շերտերը աճող կարևորություն կստանային ձեզ համար:

Երկրորդ զարկերակը դա, անշուշտ, վերջին տարիներին հայ ժողովրդի կրած աղետալի պարտությունն է պատերազմում և շարունակվող ճգնաժամը: Պարտությունները պատերազմում, ինչպես ճապոնացիների դեպքում էր 2-րդ համաշխարհայինից հետո, առաջ են բերում էթնիկ/ազգային ինքնության խորը ճգնաժամ: Կապիտուլյացիան ծնում է թերարժեքության բարդույթ: Որքան ուժեղ է արտահայտված ժողովրդի ինքնության 3-րդ բաղադրիչը, այդքան տրավմատիկ է լինում պարտության հարուցած ճգնաժամը. առաջանում է անգամ թերարժեքության բարդույթ, որի հաղթահարումը կարող է տասնամյակներ պահանջել: Ի՞նչ է դա: Երբ մարդը սկսում է մտածել, որ այն ազգային միավորը, որին պատկանում է ինքը, ի զորու չէ հաղթել, թույլ է, վատն է և այլն: Նման հազարավոր արտահայտություններ դուք լսել եք 2020 թ. պարտությունից հետո:

Հավատացեք, նույնը տեղի էր ունենում նաև ճապոնացիների հետ պարտությունից հետո: Մարդիկ սկսում են ամաչել իրենց ազգային պատկանելիությունից, չեն հավատում սեփական հավաքական ուժերին ու ինքնապաշտպանական բնազդով վանում են, իրենցից հեռացնում են ինքնության այդ շերտը: Դա է պատճառը, որ օրինակ հայության հավաքական շահերին վերաբերող որևէ խնդիր այսօր չի շարժում ժողովրդի հավաքական միտքը, նրա մարմինը:

Դա է պատճառն անգամ, երբ փողոցում մեկն այսօր անօգնական վիճակում է, բայց անցորդ հայրենակիցն իրեն հաճախ պահում է օտարի նման՝ չի միջամտում: Այսինքն, Հայաստանում ապրում է այնպես, ինչպես կապրեր, օրինակ, Շվեդիայում՝ շուրջբոլորի հետ ընդհանրական հավաքական ինքնության բացակայության տրամաբանությամբ: Հարևանները իրար չեն ճանաչում շատ հաճախ:

Ահա, այս երկու առանցքային գործոններով թելադրված, հայ ժողովրդի ինքնությունն այսօր գտնվում է հեղափոխական տրանսֆորմացիայի փուլում: Կարճ ասած, հայը փոխվում է: Ժողովուրդների ինքնության տրանսֆորմացիան ինքնին ճգնաժամ է, որն անխուսափելիորեն ընթանում է տրավմաների ճանապարհով: Դժբախտ են այն սերունդներն, իհարկե, որոնք հենց նման կամրջող ժամանակներում են ապրում (հիշու՞մ եք չինական անեծք-իմաստությունը՝ ապրեք մեծ փոփոխությունների ժամանակներում):

Այսպիսով, հայ ժողովուրդն այսօր ապրում է իր էթնիկ/ազգային ինքնության ամենախորը ճգնաժամերից մեկը: Նրանք, ովքեր հայտ են ներկայացնում «փրկելու» նրան, նախ պիտի հասկանան տեղի ունեցողը, դրա խորքային պատճառները, իրական մասշտաբը: Պիտի ունենան նաև շատ հստակ պատկերացում ու հաշվարկ, թե ինչ ուղղությամբ են ուզում տանել ինքնության ընթացիկ տրանսֆորմացիան, ու այդ ճանապարհներից որն ինչ ապագա է խոստանում մեր ժողովրդին այս տարածաշրջանում ու փոփոխվող աշխարհում»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:51 ԱՄՆ դեսպանը ՏԿԵ նախարարություն է այցելել Այսօր, 19:36 Ռուսաստանի դեսպանը ՆԳՆ է այցելել Այսօր, 19:20 Կիստոզ ֆիբրոզ․ ժառանգականությունը՝ հիմնական գործոն Այսօր, 19:03 Ուկրաինայում հայտարարել են՝ Ռուսաստանի հետ բանակցություններն անխուսափելի են Այսօր, 18:46 Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս․ Փաշինյան Այսօր, 18:35 Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն արտահայտված էր և ճանաչված միջազգային հանրության կողմից․ Արմեն Աշոտյանը փաստեր է հիշեցնում Փաշինյանին Այսօր, 18:18 Աղազարյանի հեռախոսը երկու անգամ թվային խուզարկության է ենթարկվել. վերականգնվել է ջնջված նամակագրությունը Այսօր, 18:00 8 ոսկե, 15 արծաթե, 22 բրոնզե մեդալ․ 2024-ին հայ բռնցքամարտիկների գրանցած արդյունքները Այսօր, 17:42 Հայաստանում համակարգային կոռուպցիա կա․ Լիլիթ Գալստյան Այսօր, 17:27 Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է ու մերկասառույց, Անիի տարածաշրջանում՝ խիտ մառախուղ Այսօր, 17:10 28 տարի չեք կարողացել Արցախը «վերադարձնել» Ադրբեջանին, Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը Այսօր, 16:53 Անտարբերության և անպատասխանատվության հետևանքը այն է, որ Երևանի քաղաքապետը Դուք եք, պարոն Ավինյան Այսօր, 16:40 Արագած գյուղի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել Այսօր, 16:29 Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին Այսօր, 16:26 Հայաստանը Գերմանիայի կողքին է, սգում ենք Մագդեբուրգի տոնավաճառում զոհվածների համար․ ՀՀ դեսպան Այսօր, 16:20 Աշխատանքային ժամերը մեկ ժամով կրճատելու նախագիծը ողջունելի է, բայց կարևոր է դրա կիրարկման վերահսկողությունը. ՀԱՄԿ նախագահ Այսօր, 15:52 1920-ականներին Լիբանանում հայ որբերի հյուսած գորգը Հայաստանում է Այսօր, 15:28 Արարատում 13 ու 14-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ Այսօր, 15:23 Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «ՀայաՔվե» Այսօր, 15:15 Վերականգնվում է Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին Այսօր, 15:12 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 14:55 Լուկաշենկոյին գրանցել են որպես Բելառուսի նախագահի թեկնածու Այսօր, 14:52 Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:49 Իմ 45-ամյակին մոտենում եմ կյանքիս թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 14:45 Բացվել է Երևան - Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ Այսօր, 14:36 «Հունդաի» մակնիշի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների շահագործումը կիրականացվի նոր ներկրված ավտոբուսներով Այսօր, 14:34 Ռուսական համարներով և կենացային հայրենասիրությամբ «համեմված» այս մեքենայում խտացված է ամենը, ինչի պատճառով կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ. Թորոսյան Այսօր, 14:19 Ազատի հրդեհի գործով մեղադրյալ Մաթևոսյանի՝ առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ նախաքննության վարույթն անջատվել է. նյութերը կուղարկվեն դատարան Այսօր, 14:12 Իմ օրոք ԱՄՆ-ում կլինի երկու սեռ՝ արական և իգական. Թրամփ Այսօր, 14:02 «Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին (Տեսանյութ) Այսօր, 13:56 Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ Շարմազանով Այսօր, 13:36 Այսինքն՝ Ավինյանն անակնկալի չէր եկել, որ ինքը թռնում է բիզնես դասի 20.000 դոլարանոց տոմսով, իսկ մյուսները՝ սովորական տոմսերով. Լևոն Բարսեղյան Այսօր, 13:12 Հայաստանում և ԵԱՏՄ այլ երկրներում շինարարական աշխատանքների ծավալն աճել է. ԵՏՀ Այսօր, 13:08 Ռուսաստանը կֆինանսավորի բազմամիլիոնանոց ծրագիր՝ Հայաստանում դպրոցական սննդի համար Այսօր, 13:05 Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին կատարած աշխատանքի համար Այսօր, 13:00 Անապայում կամավորները փրկել են նավթի արտահոսքից տուժած գրեթե հազար թռչնի Այսօր, 12:54 Վանաձորում վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է Այսօր, 12:49 «Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին և շրջվել. կան վիրավորներ Այսօր, 12:46 Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ և հանդիպել Արենիի աշակերտներին Այսօր, 12:30 Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը Այսօր, 12:18 Ինքը եկավ, կործանեց ողջ բանակցային գործընթացը, Փաշինյանը դարձյալ ստում է. Արթուր Խաչատրյան Այսօր, 12:16 Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր Այսօր, 12:12 ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցները Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերում նվերներ են հանձնել երեխաներին Այսօր, 12:09 Ալիևը նամակ է հղել Հռոմի պապին Այսօր, 12:04 Դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, մի մասի վրա շինարարություն է արվել Այսօր, 11:52 Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ. Փաշինյան Այսօր, 11:49 Ճշմարտությունը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկոլն ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Հակոբյան Այսօր, 11:39 Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում Այսօր, 11:31 Որպես անհետ կորած որոնվող տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին Այսօր, 11:29 Պուտինը հունվարին ծրագրում է արտասահմանյան այցեր․ Պեսկով Այսօր, 11:24 ԱՄՆ-ն իր քաղաքացիներին Բելառուսից անհապաղ հեռանալու կոչ է արել Այսօր, 11:20 ՀՀ դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. կրթության փորձագետը՝ TIMSS-2023 ստուգատեսի արդյունքների մասին Այսօր, 11:14 Արարատի մարզի մի շարք համայնքներում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 11:10 Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը Այսօր, 11:06 Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն Այսօր, 11:03 Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները, որոշել եմ այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:53 «Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակն այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյանը հրապարակել է քաղաքացու քննադատությունը Այսօր, 10:50 Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին. Ավինյան Այսօր, 10:40 Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան Այսօր, 10:17 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է Այսօր, 09:59 Գործարկվել է միասնական տոմսային համակարգի կայք Այսօր, 09:52 1994-ից ի վեր, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան Այսօր, 09:44 Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 22/12/2024 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ 22/12/2024 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում 22/12/2024 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան 22/12/2024 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի 22/12/2024 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի 22/12/2024 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան 22/12/2024 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 22/12/2024 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 22/12/2024 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին