02/11/2024 18:04
Ակնե. Ինչպես բուժել
Ակնեն մաշկային խնդիր է, որն առաջանում է, երբ մազապարկը խցանվում է ճարպով և մաշկի մահացած բջիջներով:
Այն դրսևորվում է սպիտակ և սև կորյակներով․ առավել տարածված է դեռահասների շրջանում, թեև կարող է հանդիպել բոլոր տարիքներում:
Կան ակնեի արդյունավետ բուժումներ, սակայն հիվանդությունը կարող է կայունանալ: Հանգույցները լավանում են դանդաղորեն, և երբ դրանցից մեկը սկսում է անհետանալ, մյուսները կարող են հայտնվել հարևանությամբ կամ ավելի հեռու շրջաններում:
Կախված ծանրության աստիճանից, ակնեն կարող է առաջացնել հուզական տառապանք և մաշկի սպիացում: Որքան վաղ սկսվի բուժումը, այդքան կնվազի նման խնդիրների ռիսկը:
Ակների ախտանիշները տարբեր են՝ կախված հիվանդության ծանրությունից:
Ակնեն կարող է դրսևորվել հետևյալ ցանային տարրերով՝
սպիտակ կորյակներ (փակ խցանված ծակոտիներ),
սև կորյակներ (բաց խցանված ծակոտիներ),
փոքր կարմիր, լարված հանգույցիկներ (պապուլաներ),
պզուկներ (թարախաբշտիկեր կամ պոստուլաներ),
մաշկի տակ մեծ, պինդ և ցավոտ հանգույցներ (նոդուլաներ),
մաշկի տակ ցավոտ և թարախով բշտեր (թարախաբշտեր կամ կիստաներ):
Ակնեն սովորաբար հայտնվում է դեմքի, ճակատի, կրծքի, թիկունքի և ուսագոտու շրջանում:
Բազմաթիվ կանանց մոտ ակնեն կարող է մնալ տասնամյակներ և հաճախ սրանալ դաշտանից առաջ: Ակնեի այս տեսակը հաճախ առանց բուժման վերանում է այն կանանց մոտ, ովքեր օգտագործում են հակաբեղմնավորիչներ:
Մեծ տարիքով չափահասների մոտ ծանր ակնեի հանկարծակի սկիզբը կարող է ահազանգել բժշկական ուշադրության արժանի մեկ այլ հիվանդության առկայության մասին:
Կան մի շարք գործոններ, որոնք ակնեի վրա ունեն միայն թույլ ազդեցություն՝
շոկոլադ կամ յուղոտ սնունդ,
հիգիենա. ակների պատճառը կեղտոտ մաշկը չէ, իսկ պինդ օճառները և քիմիական նյութերը, հակառակը, կարող են գրգռել մաշկը և վատթարացնել ակնեն,
կոսմետիկ միջոցներ. հատկապես, եթե U չեն պարունակում, չեն փակում անցքերը և կանոնավոր հեռացվում են:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ