Այսօր, 14:24
Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում ողբերգական փլուզումից. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորապես վշտացած է Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ:
«Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ։
Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Այս վշտալի պահին հայտնում ենք մեր համերաշխությունը»,- նշված է ԱԳՆ X-ի միկրոբլոգում: