02/11/2024 21:10
«Այդ ճանապարհը տանում է դժոխք»․ Մեդվեդևը՝ ԱՄՆ ապագա նախագահին
ԱՄՆ-ն կշարունակի վստահ ընթանալ դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, եթե Միաացյալ Նահանգների հաջորդ նախագահը շարունակի յուղ լցնել ուկրաինական հակամարտության կրակի վրա, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ RT-ին տված հարցազրույցում։
«Եթե ԱՄՆ նոր ղեկավարը մոլեռանդորեն զբաղվի ռուս-ուկրաինական հակամարտության կրակի վրա յուղ լցնելով, ապա շատ վատ ընտրություն կկատարի, քանի որ դա ճանապարհ է՝ դեպի դժոխք, դա իրական ճաանպարհ է՝ դեպի երրորդ համաշխարհային պատերազմ»,- ասել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ դա պետք է հասկանան ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներն էլ՝ և՛ Դոնալդ Թրամփը, և՛ Քամալա Հարիսը։
«Նրանցից որ մեկն էլ պատերազմը շարունակելու որոշում կայացնի, շատ վտանգավոր սխալ կգործի»,- հավելել է Մեդվեդևը։