02/11/2024 22:22
Մարդու իրավունքների ոլորտը երկար տարիներ պատրաստվել է որպես զենք՝ Արևմուտքի քաղաքական շահերը սպասարկելու համար․ Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ)
«Վրաստանում խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո արևմտյան կառույցներն այն գնահատեցին իբրև ոչ մրցակցային, իսկ մենք անմիջապես հիշեցինք Հայաստանում 2018, 2021 թվականների ընտրությունները, որոնք ակնհայտորեն ոչ մրցակցային էին, բայց Արևմուտքից համապատասխան գնահատականներ այդպես էլ չհնչեցին»,- «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Ակնհայտ է, որ մարդու իրավունքների ոլորտը երկար տարիներ պատրաստվել է՝ որպես զենք Արևմուտքի քաղաքական շահերը սպասարկելու համար, և այսօր տեսնում ենք այդ զենքի կիրառումը։ Ի դեպ, պատկերն ավելի լայն տեսնելու համար նշենք, որ դա միայն մարդու իրավունքներին չի վերաբերում, այլ նաև առաջին հայացքից ապաքաղաքական թվացող ոլորտների՝ օրինակ՝ սպորտ, գիտություն, արվեստ։
Գլոբալ Արևմուտքն, իր պատկերացմամբ, պայքարում է իր հռչակած թշնամու՝ Ռուսաստանի դեմ, և բոլոր այն ուժերը, որոնք, ըստ Արևմուտքի, իրեն օգնում են այդ թշնամու դեմ պայքարում, պուպուշ են, իսկ այն երկրները, որոնք սեփական շահերն են սպասարկում, պուպուշ չեն»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում