02/11/2024 20:51
Ոռնոց, մուղամ, կլկլոց, մկկոց. Չգիտեմ՝ ինչ է կատարվում մարդկանց հետ, հայի ցածր խավը աշխարհի ոչ մի ազգ չունի. Վահրամ Սահակյան (Տեսանյութ)
Աշխարհի բոլոր ազգերն էլ ունեն իրենց ցածր խավը, բայց հայի ցածր խավը աշխարհի ոչ մի ազգ չունի։ Ես փողոցում քայլում եմ՝ ոռնոց է լսվում պատուհաններից։ Հային վայել չէ այդպիսի երաժշտություն լսելը՝ մուղամ, ոռնոց, կլկլոց, նամազ, մկկոց. չգիտեմ՝ ինչ է կատարվում մարդկանց հետ։
Ջերմուկի դեպքերին, երբ երկու հարյուրից ավելի զոհ ունեցանք, հրավառություն անողներ եղան. լավ, ինչների՞ս վրա ենք ուրախանում։ Անդադար լսում եմ «Հայեր, միացեք» կոչը. ինչպե՞ս կարող է հայը միանալ այս տեսակի հետ, միանա, որ ի՞նչ անի,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը։
«Այս իշխանության ներկայացուցիչները, որ քաոսի, կորուստների, ողբերգությունների, արժեքների խեղաթյուրման հեղինակներն են, պատմության մեջ մնալու են իբրև խղճուկ արարածներ, որոնք անդադար ճիգեր են գործադրում իրենց մեղքն ուրիշների վրա բարդելու համար։ Հարցն այն է, որ մեր աչքի առաջ տեղի ունեցող այս արատավոր երևույթներին մենք աստիճանաբար հարմարվում ենք, սովորական են դառնում դրանք, բայց ինձ համար կարևոր է, որ ինչպես ֆիլմի, այնպես էլ գրքի տարբերակով վավերագրվեր մեր ժամանակներում կատարվողը, և դրա համար ստեղծեցի «Պատմությունը մեր հայոց» ֆիլմն ու գիրքը, որպեսզի հաջոր սերունդները կարողանան օբյեկտիվորեն գնահատել մեր ժամանակներում կատարվողը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում