02/11/2024 16:48
Հայ շախմատիստների արդյունքները մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում
Ավարտվել է Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում ընթացող շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 4-րդ խաղափուլը։
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մինչև 18 տարեկանների խմբում Ալեքս Սահակյանը 4 հնարավորից ունի 3 միավոր, իսկ Արսեն Դավթյանը՝ 2.5 միավոր:
Մինչև 14 տարեկանների խմբում Սոնա Կրկյաշարյանը ունի 2.5 միավոր, իսկ Գոռ Ասկանազյանը՝ 2 միավոր:
5-րդ խաղափուլը կմեկնարկի այսօր՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին: