02/11/2024 17:23
Լուկաշենկոն ասել է, որ բելառուսներն ապրում են դրախտում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գրոդնոյում տոնակատարության ժամանակ հայտարարել է, թե բելառուսներն «ապրում են դրախտում՝ համեմատած նրա հետ, թե ինչպես է ապրում աշխարհը»։
«Տեսեք՝ ինչպես են այլ երկրները թալանվում, ինչպես են գողանում, ինչպես են մարդկանց ոչնչացնում»,- ասել է նա՝ խոսելով աշխարհի մասին, հետո հավելել, որ ի տարբերություն դրա, Բելառուսը «հացի ու խաղաղության երկիր է»։
Լուկաշենկոն բելառուսներին նաև կոչ է ուղղել՝ պահպանել իրենց երկիրը։