Այսօր, 13:38
Աքորի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տանիքից և առաստաղից այրվել է մոտ 35 քմ հատված
Նոյեմբերի 2-ին` ժամը 04:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Աքորի գյուղի 5-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի 2-րդ հարկում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան (մոտ 80 քմ) տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:03-ին, մարվել՝ 08։30-ին: Տանիքից և առաստաղից այրվել է մոտ 35 քմ հատված: