02/11/2024 15:26
Արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար «Շտապբուժօգնություն»-ում մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել. Տիգրան Ավինյան
Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում, այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Բջջային նոր հավելվածի միջոցով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով․ բուժառուի տվյալները ներբեռնվում են մեկ ընդհանուր համակարգում՝ հետագայում տեսանելի դառնալով բուժող բժշկի համար։
1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են 100%-ով, ինչը մեզ թույլ է տալիս արդյունավետ արձագանքում իրականացնել։
Մարդկանց կյանքը և առողջությունը կարևոր է մեզ համար, և մենք շարունակելու ենք բարձրացնել մեր ծառայությունների որակը»,- նշել է Ավինյանը: