02/11/2024 12:27
Որքան գումար է երեկ հավաքագրել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն
Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս որոշակի փոփոխություններ են կատարվել։
Մասնավորապես, Man, ZhongTong և GazelCity տրանսպորտից օգտվելիս առաջարկվել էր վճարման 3 տարբերակ։
«Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ, որից 5 215 300-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR):
Իսկ դրա նախորդ օրը՝ հոկտեմբերի 31-ի հավաքագրումները կազմել են 30 694 500 ՀՀ դրամ, որից 1 970 900-ը վալիդատորների միջոցով։
Մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը, առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով»,- այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: