04/11/2024 15:58
Վրաստանում կալանավորվել են քվեաթերթիկների լցոնման մեջ մեղադրվող եղբայրները
Մառնեուլիի շրջանային դատարանի որոշմամբ հոկտեմբերի 26-ի ընտրություններում քվեաթերթիկներ լցոնելու մեղադրանքով ձերբակալված եղբայրների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը (մինչ դատավարությունը): Որոշումը հրապարակվել է այսօր՝ նոյեմբերի 1-ին, փոխանցում է Aliq.ge-ն։
Ձերբակալվածներից մեկը (Ռովշան Իսկանդարով) Մառնեուլիի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալն է, ներկայացնում է «Վրացական երազանք» կուսակցությունը, իսկ մյուսը նրա եղբայրն է (Էքբար Իսկանդարով)։
Նրանք չեն ընդունում մեղքը, պնդում են, որ տարածված տեսանյութերը մոնտաժված են։
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, տեսանյութ հրապարակվեց, որտեղ երևում էր, թե ինչպես է ընտրողներից մեկը քվեաթերթիկներ նետում քվեատուփը։ Դրանից հետո դիտորդները պահանջել են չեղյալ համարել այդ տարածքի ընտրության արդյունքները։
Ավելի ուշ, ՆԳՆ-ն սկսել է գործի քննությունը Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով (Ընտրակեղծարարություն), ԿԸՀ-ն չեղարկել է այդ տեղամասի արդյունքները։