04/11/2024 13:25
ԿԽՄԿ-ն հոկտեմբերին այցելել է Բաքվում պահվող անձանց, նրանք կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հոկտեմբերին այցելել են Բաքվում պահվող բոլոր հաստատված անձանց. այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։
«Հնարավորություն է տրվել յուրաքանչյուրին կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ Ադրբեջանում այս պահին պահվում է Ադրբեջանի կողմից հաստատված 23 անձ, որոնցից 17–ը գերեվարվել են 2023 թ.–ի ագրեսիայի արդյունքում։ Նրանցից 8-ը բարձրաստիճան պաշտոնյա են, 10-ը՝ զինծառայող, 5-ը՝ քաղաքացիական անձ։