04/11/2024 11:16
Ադրբեջանը «շպագատ է իջել» և պարզ չէ, թե իրավիճակի բարդացման դեպքում ինչպես է կարողանալու նորից կանգնել. Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ասել է՝ Ուկրաինայի կոնֆլիկտը կարելի է լուծել այդ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանմամբ։
Ռուսաստանի արտգործնախարարությունում հիշել են, որ Թուրքիան զենք է մատակարարում Ուկրաինային, իսկ Ռուսաստանի նախագահը հստակ ասել է, որ որևէ միջանկյալ լուծման չի գնալու։
Ադրբեջանը Ռուսաստանի հետ ստրատեգիական պայմանագրեր է կնքել, նաև Մերձկասպյան երկրների հետ կնքված կոմունիկեյում իր վրա հստակ պարտավորություններ է վերցրել, որոնք, ռուս-թուրքական կամ թուրք-իրանական, կամ՝ այդ երկուսը միասին, հարաբերություններում բարդություններ առաջանալու դեպքում, հակասելու են Շուշիի հռչակագրին։
Ադրբեջանը «շպագատ է իջել» ու պարզ չէ, թե իրավիճակի բարդացման դեպքում ինչպես է կարողանալու շպագատի դիրքից նորից կանգնել»։