04/11/2024 14:36
Եթե անգամ կան մարդիկ, որոնք իմ և Փաշինյանի միջև փորձում են սեպ խրել՝ չի ստացվի. Ավինյան
Քաղաքական խմորումներ կարող են լինել յուրաքանչյուր կուսակցությունում և դրանք նորմալ են, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՔՊ-ում տարբեր խմորումներին, թևերի բաժանվելուն, ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Խոսելով իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններից՝ Ավինյանը նշեց՝ եթե նույնիսկ լինեն մարդիկ, ովքեր կփորձեն սեպ խրել իրենց հարաբերություններում՝ չի ստացվի։
«Ես անձնական բնույթի որևէ խնդիր իմ թիմակցի հետ չունեմ։ Այն խնդիրները, որոնք քննարկվում են թիմի ներսում, քննարկվում են այնտեղ»,-հավելեց նա։