04/11/2024 13:47
Սկսած ռաֆերից ու գազելներից, երբ ես թենիսի պարապմունքի էի գնում, էլի տալիս էի 100 դրամ. դրանից անցել է 30 տարի, փոփոխություններ են պետք. Ավինյան (Տեսանյութ)
Ուզում եմ հիշեցնել, որ արդեն 40 տարի է՝ սկսած ռաֆերից ու գազելներից, երբ ես գնում էի դպրոց կամ թենիսի պարապմունքի, ես տալիս էի 100 դրամ, դրանից անցել է 30-40 տարի, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա շեշտեց՝ այսօր արդեն ունենք ամբողջական փոփոխված շարժակազմ և պետք է փոփոխություններ լինեն նաև գնային համակարգում։
«Այս տարի ևս 171 նոր ավտոբուս ենք գնել։ Այս փոփոխությունները, որոնք որոշ մարդկանց կողմից քննադատվում են, դրանք ընդունելի են, որոնց հիման վրա անում ենք շտկումներ։ Բայց մեր գերխնդիրն այն է, որ մենք ունենանք ամբողջապես նորացված համակարգ և դա պետք է դառնա անփոխարինելի, այն տեսանկյունից, որ մենք վերադարձ պետք է չունենանք հին գազելներին։ Ես ներողություն եմ խնդրում երևանիցներից այս անհարմարությունների համար, բայց ես վստահեցնում եմ, որ այս ճնապարհը, որով միասին անցնելու ենք, միմիայն բերելու է որակյալ տրանսպորտային համակարգի»,-հավելեց նա։