04/11/2024 14:44
Ավինյանը մանրամասնեց, թե երբ կսկսվեն «Աջափնյակ» մետրոյի կառուցման աշխատանքները
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մանրամասներ ներկայացրեց Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի ընթացքից։
«Աջափնյակի մետրոյի նախագիծն անցնում է պարզ փորձաքննություն, նմանատիպ խոշոր ծրագրերի իրականացման և դրանց հետ կապված նախապատրաստական աշխատանքները պահանջում են որոշակի ժամանակ։ Ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա ընթացքում կունենանք կապալառու ընկերություն, որը կհաղթի մրցույթում։ Դա մեր նախընտրական խոստումներից է և դա մենք իրականացնելու ենք»,- ասաց Ավինյանը։