04/11/2024 20:52
Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այցով Ուկրաինայում է
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը չհայտարարված այցով Կիևում է։ Նրա այցի մասին չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Կիևում Բերբոքը հայտարարել է, որ Գերմանիան «ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին», հատուկ ընդգծել է նաև, որ ձմռանն ընդառաջ՝ հավելյան 170 միլիոն եվրո են ուղղել Ուկրաինայի էներգետիկ համակարգին։
Գերմանիայի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, Բերբոքը Կիևում ասել է նաև, թե «Ուկրաինան ավելի, քան երբևէ՝ մոտ է կանգնած ԵՄ-ին»։
2022 թվականի փետրվարին սկսված հատուկ ռազմական գործողությունից ի վեր սա Բերբոքի 8-րդ այցն է Ուկրաինա։