04/11/2024 19:06
Իսպանիայում դեռ չեն կարողանում ճշտել՝ քանի անհետ կորած կա տարերային աղետի հետևանքով
Իսպանիայի իշխանությունները դեռ չեն կարողանում հստակեցնել ջրհեղեղների հետևանքով անհետ կորածների ճշգրիտ թիվը։
Ինչպես իսպանական TVE-ի եթերում հայտնել է Իսպանիայի ՆԳ նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան, մինչև այս պահը հայտնի է 217 զոհի մասին, իսկ անհետ կորածների թիվը հստակեցնել չի հաջողվում ։
Իսպանիայի ՆԳ նաախարարը հավաստիացրել է, որ նրանց որոնումը շարունակվում է, որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են 10 հազար իրավապահներ և 7,5 հազար զինվորականներ։
Նշենք, որ հոկտեմբերի 29-ից սկսած՝ ջրհեղեղը հսկայական վնասներ է հասցրել Իսպանիային։ Տարերային աղետից ամենաշատը տուժել է Վալենսիան։